Հիմնարկ• Մարդիկ

BETA

Կադրեր և աշխատավարձի հաշվարկ` մեկ տեղում


Ունեցեք ժամանակ ստեղծագործ աշխատանքի համար։











Ինչպես է համակարգն աշխատում












Աշխատակիցների տվյալներն ու աշխատանքի պայմանները ներմուծելուն պես համակարգը կկազմի աշխատանքային պայմանագրերը։









Աշխատավարձի փոփոխություն, պարգևատրում, արձակուրդ, նպաստի և այլ գրանցելիս համապատասխան հավելվածները, դիմումներն ու հրամանները ինքաշխատ կկազմվեն։









Աշխատավարձի հաշվարկը այլևս ժամանակ չի պահանջում, համակարգը կազմում է այն առկա գրանցումների հիման վրա։ Մոռացե՛ք Excel-ը :)













Հաշվարկային թերթիկների հիման վրա ավտոմատ ստեղծվում են վճարման փաստաթղթեր, որոնք կարելի է տպել կամ արտահանել՝ որպես XML նիշք, առցանց վճարելու համար։









Եկամտային հարկի հաշվետվությունը և աշխատակիցների տվյալների գրանցման հայտերը՝ համակարգը գեներացնում է աշխատավարձի հաշվարկի հետ միասին։









Աշխատավարձի հաշվապահական ձևակերպումները կարող եք արտահանել և ավելացնել մնացած գրանցումներին՝ ներմուծելով դրանք «ՀԾ Հաշվապահ» համակարգ։














Ինչով ենք տարբերվում













Միասնական


Տվյալների մուտքագրումը նվազագույնի է հասցված։ Աշխատավարձի հաշվարկն ու կադրային փաստաթղթերը ստեղծվում են մեկ համակարգում՝ միևնույն տվյալների հիման վրա։












Կազմ ու պատրաստ


Գրանցվելուց հետո համակարգն անմիջապես պատրաստ է շահագործման։ Կարիք չկա ժամանակ վատնել ծրագրեր, բանալիներ տեղադրելու վրա։











Ձեռքի տակ


Հիմնարկ Աշխատավայր հավելվածը կօգնի ղեկավարել աշխատակիցների գոհունակությունը և դարձնել հաղորդակցումը հեշտ, արագ և հաճելի։













Առցանց


Հասանելի է ցանկացած վայրից։ Աշխատելու համար անհրաժեշտ է ունենալ համացանցին միացած համակարգիչ՝ իսկ տվյալներն ու ծրագիրը պահվում են ամպային սերվերում։











Նստելավարձ չկա :)


Համակարգը հասանելի է ամսական վճարով՝ ուղիղ համեմատական է ձեր աշխատակիցների թվին։ Չկա ծրագրի ձեռքբերման կամ թարմացումների ակտիվացման լրացուցիչ վճար։











Մարդամոտ


Համակարգը պարզ է, սովորելը՝ հեշտ, իսկ օգտագործելը՝ հավես :) Ժամանակ մի վատնեք մասնակցելով ձանձրալի դասընթացների վրա։










Փաթեթներ







ՍԿՍՆԱԿ


Մինչև 5 աշխատակից
0











ՊԱՐԶ


Մինչև 50 աշխատակից
1,000





Ամսական, 1 աշխատակցի համար







ՀԱՏՈՒԿ


51 և ավել աշխատակից
ԽՈՍԵ՞ՆՔ

Կապվեք մեզ զեղչված գինը պարզելու համար











Հաճախ տրվող հարցեր









Գները ԱԱՀ-ո՞վ են








Այո, կայքում նշված գները ներառում են ավելացված արժեքի հարկը։









Հիմնարկ ՓԲԸ-ն հաշիվները դուրս է գրելու հաջորդող ամսվա սկզբին՝ էլեկտրոնային եղանակով։ Հաշիվները դուրս են գրվելու այն իրավաբանական կամ ֆիզիկական անձի անունով, ում հետ կնքվել է Հիմնարկ Մարդիկ համակարգի օգտագործման պայմանագիրը։









Դուք կպահպանեք հասանելիությունը համակարգին, սակայն չեք կարողանա նոր տվյալներ ավելացնել կամ փոփոխել։











Այո, ձեր account-ին հնարավոր է կցել անսահմանափակ թվով ընկերություններ։









Աշխատակիցների քանակը որոշվում է ձեր հաշվով գրանցված բոլոր հիմնարկներում այն աշխատակիցների քանակով, որոնք ամսվա վերջին օրվա դրությամբ ունեն գործող աշխատանքային պայմանագիր։









Օգտագործողների քանակը անսահմանափակ է։











Հատկություններ









Աշխատակիցների գրանցում


Պարզապես սահմանեք աշխատակիցների աշխատանքային պայմանները, որի հիման վրա համակարգը ավտոմատ կստեղծի աշխատանքային պայմանագիրը։




Աշխատավարձի հաշվարկ


Աշխատավարձի հաշվարկը ամբողջովին ավտոմատացված է։ Ձեզանից ակնկալվում է միայն ստուգել գրանցումների ճշտությունը։






Արտաժամյա և գիշերային աշխատանք


Գրանցեք աշխատանքի սկզբի ու ավարտի ժամը, իսկ համակարգը կհաշվարկի հավելումներն ու աշխատած ժամերը։ Հերթափոխի ռեժիմի դեպքում լրացուցիչ գրանցման կարիք չկա։




Աշխատանքային պայմանների ղեկավարում


Գրանցեք պայմանագրի նոր տարբերակ՝ աշխատավարձի կամ այլ փոփոխության։ Բոլոր տարբերակները տեսանելի են ու ակնառու դարձնում կարիերայի առաջխաղացումը։








Քաղաքացիաիրավական պայմանագրեր


Գրանցեք գործընկերոջը՝ լինի նա ֆիզիկական անձ, թե ԱՁ։ Համակարգը կստեղծի պայմանգիրը, հարկումն արվում է դրամարկղային եղականով։




Առողջության ապահովագրության վարում


Աշխատակիցների և նրանց ընտանիքների առողջության ապահովագրության և դրանից բխող հարկերի հաշվարկը դեռ երբեք այդքան պարզ ու արագ չի եղել։ Փորձե՛ք։








Այլ բացակայություններ


Առկա է հեշտ ու պարզ գործընթաց անաշխատունակության ու բացակայությունների այլ տեսակգների գրանցման համար։




Աշխատավարձի հաշվարկ


Աշխատավարձը հաշվարկվում է վայրկյանների ընթացքում՝ հաշվի առնելով աշխատանքային պայմանները, աշխատաժամանակը, պարգևները, և այլն։






Փաստաթղթերի ղեկավարում


Կադրային փաստաթղթերի ավտոմատացված ստեղծում՝ համակարգում առկա կաղապարներով։ Օգտագործողները կարող են նաև խմբագրել կաղապարները։




Աշխատավարձի վճարում


Պարզապես սեղմեք վճարման կոճակը և համակարգը կստեղծի վճարման փաստաթղթերը, որոնք հնարավոր է մուտքագրել օնլայն բենքինգի համակարգեր։











Հաշվապահական ձևակերպումներ


Աշխատավարձի հաշվարկը գեներացնելիս համակարգը կազմում է աշխատավարձի հաշվապահական ձևակերպումները, որոնք արտահանվում են ՀԾ Հաշվապահ 7 համակարգ։




Հարկերի և պարտադիր վճարների հաշվարկ


Համակարգը հաշվառում է հարկերը և պարտադիր վճարները և գեներացնում եկամտային հարկի հաշվետվությունը, աշխատակցի ընդունման հայտերը։




Օրենսդրության փոփոխություններ


Օրենսդրական փոփոխությունների մշտադիտարկում և դրանց կիրառում համակարգում։