Ինչ անել աշխատանքային ոգին պահելու համար։

  • Առաջինը, որ անցնում է մտքովդ տնից աշխատելիս. շատ լավ է, ժամանակը, որ ծախսում էի աշխատանքի վայր հասնելու վրա կծախսեմ քնի վրա։

Իհարկե, կարող ես։ Բայց լավ կլինի՝ շատ չփոփոխես քո ռիթմը։ Այդպիսով առավոտյան հավելյալ ժամանակ կունենաս մարզանք անելու, գիրք կարդալու, ինչու չէ, սոցիալական ցանցերը աչքի անցկացնելու կամ համեղ նախաճաշ պատրաստելու համար։

  • Շատերս բախվում ենք խնդրի. ինչպե՞ս տանը տրամադրվել աշխատանքի։

Արթնանալուն պես կատարեք պարտադիր առավոտյան գործողությունները՝ լվացվել, հագնվել, հարդարել անկողինը, որ նորից քնելու գայթակղությանը չտրվես։ Կարող ես հագնել աշխատանքային վերնաշապիկ, բայց մնալ տնային տաբատով։ Մի կողմից տրամադրվում ես աշխատանքի, մյուս կողմից՝ քեզ թույլ ես տալիս փոքրիկ ազատություն։ Համոզվիր, որ ունես ինտերնետային արագ և որակյալ կապ։ Տրամադրվելու համար կարող ես քո սենյակում ամեն ինչ դասավորել այնպես, ինչպես գրասենյակում էր։

  • Ի՞նչ անել աշխատանքային ռիթմից չշեղվելու համար։

Օգտվիր Պոմիդորի մեթոդից. այս մեթոդն իրենից ենթադրում է խնդիրների բաժանումը 25 րոպեանոց շրջափուլերի՝ պոմիդորների, որոնք ուղեկցվում են կարճ դադարներով։ Այս տեխնիկան օգնում է կենտրոնացած մնալ խնդրի լուծման վրա և կիսատ չթողնել գործը։ Փորձիր տանը ընդմիջման ժամերը համապատասխանացնել աշխատավայրում արվող ընդմիջման հետ։

  • Ի՞նչ անեն ղեկավարները աշխատակիցներին վերահսկելու համար։ Իսկ եթե պարզվի, որ նրանք ոչինչ չեն անում։

Այստեղ կարևոր տեղ է զբաղեցնում աշխատակիցների բարձր ինքնագիտակցությունը։ Ղեկավարից պահանջվում է միայն սովորեցնել աշխատակիցներին հեռակա աշխատանքի գործիքները։

Օրինակ Հիմնարկում մեր արժեքներից մեկն է՝ անհատները վեր են ընթացակարգերից ու գործիքներից։ Մեզ դուր է գալիս մեր աշխատանքը կազմակերպելիս հիմնվել մարդկանց առաքինությունների վրա, այլ ոչ թե ընթացակարգերի։ Աշխատանքը ոչ միայն պարտականությունների կատարումն է, այլև՝ դրանց մեջ սիրտ և հոգի ներդնելը, զգացմունքների փոխանակումը։

Ուստի կարծում ենք, որ աշխատանքի նկատմամբ նման վերաբերմունքի դեպքում բացառվում է “գլուխ պահելը”։ Ամեն դեպքում կարող եք առաջնորդվել Սքրամի կամ այլ մեթոդոլոգիայով՝ մշտապես կապի մեջ լինելով աշխատակիցների հետ։

Որոշ հետազոտությունների հեղինակներ պնդում են, որ աշխատակիցները, ովքեր մնում են տանը, ավելի արդյունավետ են աշխատում։ Մասնավորապես նշում են, որ արդյունավետությունը ավելանում է 13%-ով։ Այս ամենը հայտնի է վաղուց, սակայն ընկերությունները վախենում են կորցնել հսկողությունը և չեն ցանկանում ավել գումար ծախսել տեխնիկական ապահովման վրա։

  • Ինչպե՞ս պահպանել ջերմ հարաբերությունները գործընկերների հետ։

Անընդհատ միմյանց նամակներ ուղարկեք, զանգահարեք և՛ հեռախոսով, և՛ տեսակապով։ Կիսվեք ձեր ապրումներով, մտքերով։ Անպայման բարձրաձայնեք հաջողությունների և ձեռքբերումների մասին։

  • Գործիքներ, որոնք անհրաժեշտ են հեռավար աշխատանքի համար

Կան շատ թվային գործիքներ այնտեղ, որոնք թույլ են տալիս ամբողջությամբ անցում կատարել հեռավար աշխատավանքի։ Բայց որո՞նք են լավագույնս համապատասխանում քո բիզնեսի կարիքներին։ Ներկայացնում ենք առցանց օգտակար գործիքների մեր ընտրանին։

Հատուկ կարող ենք առանձնացնել հայկական «Կրիսպ» հավելվածը, որը թույլ է տալիս առանց աղմուկի արդյունավետ վիդեո զանգեր կատարել։ Հայաստանի օգտատերերի համար «Կրիսպ» հավելվածը 6 ամսով դարձել է անվճար։

Ամփոփելով, կարող ենք ասել, որ հաջողված հեռակա աշխատանքի գլխավոր հիմքը վստահությունն է։ Առաջնորդները պետք է սկսեն վստահել, որ թիմի յուրաքանչյուր անդամ այս ընթացքում աշխատում է իր առավելագույն հնարավորություններով։ Իսկ աշխատակիցներն էլ, իրենց հերթին, պետք է անեն առավելագույնը օգտվելով արդյունավետ գործիքներից։ Յուրաքանչյուր շաբաթվա սկզբում հստակ նախանշեք, թե ինչ արդյունքներ են ակնկալում թիմի յուրաքանչյուր անդամից։

Առողջապահական համաշխարհային արտակարգ իրավիճակները, ինչպիսին է Covid-19- ը, վախեցնող, շփոթեցնող և անսպասելի են բոլորի համար։ Ուստի յուրաքանչյուրս պետք է պատրաստ լինենք արձագանքել մարտահրավերներին՝ ունենալով ավելի կազմակերպված, ճկուն աշխատանքային պայմաններ։

Առողջ եղեք, մնացեք տանը և, իհարկե, լվացեք ձեռքերդ։

Գտել եք սխալ կամ Ձեր կարծիքով ինչ֊որ բան պակա՞ս է, գրե՛ք մեր էլ․հասցեին՝ info@himnark.am, ֆեյսբուքյան էջին կամ www.himnark.am կայքի առցանց զրուցարանում։
Մեզ հետ կարող եք կապ հաստատել նաև հետևյալ հեռախոսահամարներով՝ +374 60 446627 և +374 44 446627։