Հարկային օրենսգրքի փոփոխությունների ամփոփագիր

Ներածություն

2019 հունիսի 25-ին Ազգային ժողովն ընդունել է Հարկային օրենսգրքի նոր խմբագրությունը, որով կատարվում են հարկային համակարգի մի շարք կարևոր փոփոխություններ։

Փոփոխությունների մեծ մասը ուժի մեջ է մտնելու 2020թ․ հունվարի 1-ին, սակայն որոշ դրույթներ ուժի մեջ կլինեն սկսած 2019թ․ հունիսի 29-ից։

Միկրոձեռնարկատիրական համակարգ

2020 թ․ հունվարի 1-ից Հարկային օրենսգիրքը կփոխարինի ընտանեկան ձեռներեցության համակարգի և ինքնազբաղված սուբյեկտների հարկման համակարգի գլուխը միկրոձեռներեցության համակարգի նոր մշակված գլխով:

Այս արտոնյալ հարկային համակարգի շրջանակներում սուբյեկտները կազատվեն բոլոր հիմնական հարկերից և հնարավորություն կունենան անսահմանափակ թվով ֆիզիկական անձանց (անկախ այն հանգամանքից ՝ նրանք ընտանիքի անդամներ են, թե ոչ) ներգրավել իրենց գործունեության մեջ՝ որպես աշխատողներ և նրանց ամսական ահատական եկամտահարկը կկազմի 5000 ՀՀ դրամ։

Ավելին, իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը, ինչպես նաև ֆիզիկական անձինք, որոնք չեն համարվում անհատ ձեռնարկատերեր, կարող են օգտվել այս համակարգից, քանի դեռ իրենց տարեկան վաճառքի շրջանառությունը չի գերազանցել 24 միլիոն դրամը: Ֆիզիկական անձինք, որոնք գրանցված չեն որպես անհատ ձեռնարկատերեր, կարող են օգտվել այդ հարկային համակարգից, եթե նրանք իրականացնում են օրենսգրքով նախատեսված հիմնական գործողությունները։ Հարկային օրենսգրքի համպատասխան գլուխը սահմանում է միկրոձեռներեցության համակարգին մասնակցելու պայմանները, դրա դադարեցումը, մի քանի տեսակի հարկերից ազատումը, ընդհանուր կամ շրջանառության հարկման համակարգերին անցումը, ինչպես նաև սուբյեկտների այն տեսակները, որոնք չեն կարող համարվել միկրոձեռներեցության համակարգի մասնակից:

Արտոնագրային հարկ

Միկրոձեռնարկատիրական համակարգի ի հայտ գալով հարկատեսակների շարքից վերացվում է արտոնագրային հարկը: 2020 թ․ հունվարի 1-ից, արտոնագրային հարկի հետ կապված օրենսգրքի բոլոր դրույթները կկորցնեն ուժը:

Շահութահարկ

  • 2020 թ․ Հունվարի 1-ից շահութահարկը կիջեցվի 2 տոկոսով, դառնալով 18%։ Այս դրույքաչափը կկիրառվի 2020 թվականի հաշվարկից և հաջորդող հաշվետու ժամանակաշրջաններին։

  • 2020 թ․ Հունվարի 1-ից ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից ստացված շահաբաժինը կհարկվի 5%-ով՝ 10% -ի փոխարեն: Այս դրույքաչափը վերաբերում է 2020 թվականին բաժին ընկնող շահույթից ստացված շահաբաժիններին և դրան հաջորդող հաշվետու ժամանակաշրջաններին:

Եկամտային հարկ

Եկամտային հարկը աստիճանաբար նվազեցվելու է 20% դրույքի, ինչպես որ ցուցադրված է ստորև․

  • 2020 թ․ Հունվարի 1-ից՝ 23%
  • 2021 թ․ Հունվարի 1-ից՝ 22%
  • 2022 թ․ Հունվարի 1-ից՝ 21%
  • 2023 թ․ Հունվարի 1-ից՝ 20%

Անհատների եկամտահարկի դրույքաչափերի նվազմանը զուգահեռ, «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի համաձայն կվերականգնվի քաղաքացիների և պետության հավասար մասնակցության սկզբունքը կուտակային կենսաթոշակային հատկացումների մասով:

2020 թ․ հուլիսի 1-ից սոցիալական ապահովագրության վճարը հաշվարկելու առավելագույն շեմը կփոխվի և 500 000 ՀՀ դրամի փոխարեն կդառնա 825,000 ՀՀ դրամ (այսինքն ՝ նվազագույն ամսական աշխատավարձի՝ 55000֊ի 15-ապատիկը)։ Սակայն, հիմնվելով ԶԼՄ-ում տարածված հաղորդագրությունների վրա, ամսական նվազագույն աշխատավարձը կարող է դառնալ 68000 ՀՀ դրամ: Այս դեպքում առավելագույն շեմը կդառնա 1,020,000 ՀՀ դրամ:

2021 թ․ հունվարի 1-ից մինչև 2021 թ․դեկտեմբերի 31-ը սոցիալական ապահովագրության վճարը հաշվարկվելու է հետևյալ կերպ.

  • ամսական համախառն աշխատավարձի 3.5% -ը, եթե այն պակաս է 500,000 ՀՀ դրամից;
  • առավելագույն շեմի 10% -ը մինուս 32.500 ՀՀ դրամ, եթե ամսական համախառն աշխատավարձը ավելին է քան 500,000 ՀՀ դրամ:

2022 թ. հունվարի 1-ից մինչև 2022 թ․դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում սոցիալական ապահովագրության վճարը հաշվարկվելու է հետևյալ կերպ.

  • ամսական համախառն աշխատավարձի 4.5% -ը, եթե այն պակաս է 500,000 ՀՀ դրամից;
  • առավելագույն շեմի 10% մինուս 27.500 ՀՀ դրամ, եթե ամսական համախառն աշխատավարձը ավելին է քան 500,000 ՀՀ դրամ:

Օտարերկրյա քաղաքացիների կողմից ստացված շահաբաժիններից հաշվարկվող եկամտային հարկի դրույքը 2020 թ․ հունվարի 1-ից կկազմի 5% (ներկայիս 10% -ի փոխարեն): Այս դրույքաչափը վերաբերում է 2020 թվականից ի վեր գոյացած շահույթից ստացված շահաբաժիններին:

Ավելացված արժեքի հարկ

2019 թ․ համար այն ռեզիդենտ հարկատուները, որոնց վաճառքի շրջանառությունը գերազանցում է 115 մլն դրամը (58,35 մլն դրամի փոխարեն), կհամարվեն ԱԱՀ վճարողներ: Մինչդեռ մինչև ընթացիկ հարկային տարվա հունիսի 29-ը ներառյալ, բոլոր տեսակի աղբյուրներից ստացված վաճառքի շրջանառությունը 58,35 մլն ՀՀ դրամը գերազանցող հարկատուները շարունակում են համարվել ԱԱՀ վճարողներ մինչև 2019 թվականը:
2020 թ․ հունվարի 1-ից միայն ԱԱՀ վճարողները իրավունք կունենան ազատվել ԱԱՀ վճարումից, ԱԱՀ-ի ազատման ցանկում ներառված ապրանքներ ներմուծելիս՝ համաձայն «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող և ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում և գանձվում» ՀՀ օրենքի։
2019 թ.-ի հուլիսի 1-ից, հարկ վճարողի դիմումի հիման վրա, մուտքագրման ԱԱՀ-ի գումարները, որոնք ենթակա են վերադարձման, կարող է գանձվել հարկ վճարողի միասնական հարկային հաշվին եռամսյակային (կիսամյակի փոխարեն) հիմունքներով: Այս դրույթը վերաբերում է ԱԱՀ-ի այն գումարներին, որոնք պետք է վերադարձվեն ՝ հիմնվելով ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական զեկույցների հիման վրա, որոնք ընդգրկում են հաշվետու ժամանակահատվածները 2019 թ․ հուլիսի 1-ից հետո:

Ակցիզային հարկ

2020 թ․ հունվարի 1-ից, կվերացվի ակցիզային հարկի ներքո գործողությունների հարկումը տոկոսներով արտահայտված դրույքաչափերով: Հաստատվել են նոր դրույքաչափեր, որոնք հաշվարկվում են քանակական հիմքերի վրա: Ներդրվել է ակցիզային հարկի դրույքաչափերի տարեկան ճշգրտման նոր համակարգ որոշակի ապրանքների համար:

2020 թ․ հունվարի 1-ից կբարձրանան էթիլային ալկոհոլի, օղու (բացառությամբ մրգերից և հատապտուղներից պատրաստված օղու), գարեջրի և IQOS տեխնոլոգիաներով ծխախոտային արտադրանքներ ակցիզային հարկի դրույքաչափերը։

2020 թ․ հունվարի 1-ից ակցիզային հարկով հարկվող ապրանքներ արտադրող կամ ներմուծող տնտեսվարող սուբյեկտներին թույլատրվելու է գործել միկրոձեռնարկատիրության և շրջանառության հարկային համակարգերում:

Ճանապարհային հարկ

ՀՀ-ում գրանցված բեռնատարների համար ճանապարհային հարկը կվերացվի, և Կառավարությունը սահմանում է միջազգային տրանսպորտային ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից արտերկրում կատարված ծախսերի փաստաթղթավորման պահանջները:

Պետական տուրքեր

2020 թվականի հունվարի 1-ից, ֆինանսական և խաղերի կազմակերպման ոլորտներում մի շարք գործողություններ իրականացնելու համար անհրաժեշտ լիցենզիայի պետական տուրքերը զգալիորեն կավելանան։ Մասնավորապես, ստորև ներկայացնում ենք ֆինանսական և խաղային ոլորտներից լիցենզավորման ենթակա գործունեության ոչ սպառիչ ցուցակը, որի կատարման համար պետական տուրքերը գանձվում են հետևյալ դրույքաչափերով (ներքևի աղյուսակում օգտագործված «հիմնական տուրք» տերմինը սահմանվում է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով և կազմում է 1000 ՀՀ դրամ):

Himnark1
Himnark2
Himnark3

Տոտալիզատորների հարկումը

Տոտալիզատորների (ներառյալ ինտերնետ տոտալիզատորների) և հաջողակ խաղերի (ներառյալ ինտերնետային հաջողակ խաղերի) հարկումը կվերանայվի համապատասխանաբար 2020 թ․ հունվարի 1-ից և 2021 թ․ հունվարի 1-ից: Մասնավորապես, հաշվի առնելով այս արդյունաբերության աճը, առաջարկվում է հարկել այդ գործողությունները շահութահարկով։ Ինչպես նաև, 2020 թ․ հունվարի 1-ից տոտալիզատորները (ներառյալ ինտերնետ տոտալիզատորները), որոնք ներառված են արտոնագրային հարկի շրջանակներում, ներառվելու են ԱԱՀ-ից ազատված գործունեության մեջ: Հենվելով միջազգային պրակտիկայի ուսումնասիրության վրա և հաշվի առնելով վարչական հնարավոր բարդությունները՝ խաղացողների շահույթը չի հարկվի։

Արտարժույթով արտահայտված գործարքների գրանցում

2019 թ․ հունիսի 29-ից հարկային բազան և սկզբնական արժեքները ԵՏՄ անդամ երկրներից ապրանքների ներմուծման կամ արտահանման ընթացքում որոշվում են ՀՀ ԿԲ այն օրվա տոկոսադրույքի հիման վրա, որ օրը ապրանքը ՀՀ տարածք է ներմուծվել (անցել է ՀՀ սահմանը) կամ արտահանվել ՀՀ տարածքից (հատել է ՀՀ սահմանը):

Ոչ մի հարկային իրավախախտում չի առաջանում, երբ ԵՏՄ անդամ պետություններ / դեպի ԵՏՄ անդամ երկրներ ներմուծված / արտահանված ապրանքների հարկային բազան և սկզբնական արժեքը 2018 թվականի հունվարի 1-ից հետո հաշվարկվել են ՀՀ ԿԲ տոկոսադրույքով՝ ՀՀ սահմանը հատելու օրը:

Էլեկտրոնային առևտրի գործունեության փաստագրում

2019 թ. հունիսի 29-ից էլեկտրոնային առևտրի գործարքները և գործունեությունը կարող են փաստաթղթավորվել վճարահաշվարկային ծառայություններ մատուցող ընկերությունների կողմից թողարկված փաստաթղթերով կամ փաստաթղթերով, որոնք տպագրվում են մեքենաների միջոցով, որոնք ծառայում են որպես վճարման գործիքներ այդ ընկերությունների կողմից:

Հեղինակային իրավունքի մասին վերապահում

Այս տեքստը պարտաստելիս օգտվել ենք Ernst & Young ընկերության կողմից անգլերեն լեզվով պատրաստված հարկային օրենսգրքի փոփոխությունների ամփոփագրից՝

https://www.ey.com/Publication/vwLUAssets/ey-armenian-tax-and-law-brief-july-2019/$FILE/ey-armenian-tax-and-law-brief-july-2019.pdf

Գտել եք սխալ կամ Ձեր կարծիքով ինչ֊որ բան պակա՞ս է, գրե՛ք մեր էլ․հասցեին՝ info@himnark.am, ֆեյսբուքյան էջին կամ www.himnark.am կայքի առցանց զրուցարանում։
Մեզ հետ կարող եք կապ հաստատել նաև հետևյալ հեռախոսահամարներով՝ 060 446627 և 044 446627։