Ամփոփում

Ավարտին մոտեցող 2019 թվականը Հիմնարկի թիմի համար շատ տեսանկյուններից կարող է ստանալ «ամենա» տիտղոսը։ Ամեկաակտիվն էր Հիմնարկի մասին տեղեկացվածության տարածման, միջոցառումների, նոր հաճախորդների, գործընկերների ու ընկերների ձեռքբերման ու զարգացման նոր հնարավորությունների բացահայտման առումով։

Հիմնարկի թիմի կայացման տեսանկյունից նույնպես կատարեցինք շատ մեծ քայլ առաջ։ Թիմի յուրաքանչյուր անդամ պատասխանատվությամբ տանում է իրեն վստահված աշխատանքների կատարումը։ Միաժամանակ թիմում կարողացել ենք ստեղծել ժողովրդավար, անմիջական, միմյանց նկատմամբ հարգալից, սխալները հանդուրժող ու միաժամանակ այդ սխալները բարձրաձայնելու, նկատելու և ազատ, անկեղծ քննադատելու մշակույթը։

Այս տարվա ընթացքում Հիմնարկը հաջողությամբ ավարտեց հրեշտակ ներդրումների հաջորդ փուլի իրականացումը ու Հիմնարկի հրեշտակ ներդրողների թիմը համալրվեց ևս միջազգային ասպարեզում ձեռներեցության փորձ ունեցող 4 «հրեշտակներով»։

Մեծ ծավալի աշխատանք է կատարվել Հիմնարկ Մարդիկ համակարգի հետագա զարգացման ուղղությամբ։ Նրանում մշակվել են մի շարք կարևոր գործիքներ, որոնք էապես հեշտացրեցին մեր հաճախորդների առօրյան։ Ներկայումս ակտիվ աշխատանք է կատարվում, որպեսզի մոտ ապագայում հրապարակվի աշխատակիցների ինքնասպասարկման հավելվածը, որն էլ ավելի հաճելի կդարձնի Հիմնարկ Մարդիկի օգտագործումը թե՛ գործատուների, և թե՛ աշխատակիցների համար։

Իսկ այժմ այս ամենի մասին ավելի մանրամասն :)

Ներդրողներ

2019 թ․ բարեհաջող էր ներդրումների համար։ 2019 թ․ դեկտեմբերին Հիմնարկը հայտարարեց միջազգային բիզնես հրեշտակներից ներդրումների ներգավման երկրորդ փուլի մասին։

Մեր ներդրողների ցանկը համալրեցին միջազգային տարբեր հեղինակավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ներդրողները, միանալով Հիմնարկի թիմին, ապահովեցին ոչ միայն ֆինանսական ներդրում, այլև բերեցին իրենց փորձը, բիզնես կապերն ու գիտելիքը, որոնք օգնում են ավելի արդյունավետ հասնել ռազմավարական նպատակների։

Հրեշտակների և մեր աջակիցների մասին առավել մանրամասն գրված է այստեղ՝ https://www.himnark.am/investors/

Թիմը

Հիմնարկի համար 2019 թ․ լի էր նպատակներով և գաղափարներով, որոնց իրականացումն անհնարին կլիներ առանց համախմբված և նպատակասլաց թիմի անդամների։ Այս տարվա ընթացքում Հիմնարկի թիմին միացան նոր ստեղծագործ անհատներ, ովքեր իրենց ներդրումն ունեցան Հիմնարկ Մարդիկ համակարգի զարգացման մեջ։

Այս տարի Հիմնարկը նաև միացավ «2050 թվական՝ 5 միլիոն բնակիչ» շարժմանը և Հիմնարկի Մարդկանց ընտանիքներում «հրապարակվեցին փոքրիկ թողարկումներ» : )

Մեր մասին ավելին այստեղ՝ https://www.himnark.am/about/

Հաճախորդներ

2019 թ․-ի ըթնացքում ընդլայնվեցին նաև մեր օգտատերերի շարքերը։ Ներկայումս շուրջ 1500 աշխատակցի կադրային գործավարությունն ու աշխատավարձի հաշվարկը կատարվում է Հիմնարկ Մարդիկ համակարգով։

Նոր գործընկերների հետ աշխատանքի ընթացքում ուրվագծվեցին հաճախոդների մի քանի տեսակ, որոնց համար առավել օգտակար է Հիմնարկ Մարդիկ համակարգի օգտագործումը․

  • Հաշվապահական և խորհրդատվական ընկերություններ
    Հիմնարկ Մարդիկ համակարգի շնորհիվ մեր գործընկեր հաշվապահական գրասենյակները կարողացել են ավտոմատացնել կադրային փաստաթղթերի կազմումը, աշխատավարձի հաշվարկը, էապես հեշտացել է հաղորդակցումը իրենց հաճախորդների հետ։ Արդյունքում նոր հաճախորդներ ձեռք բերելով՝ այլևս կարիք չկա մեծացնելու աշխատակիցների քանակը՝ աշխատանքի ավտոմատացման շնորհիվ։
  • Շրջանառության հարկի դաշտում գործող փոքր ու միջին ձեռնարկություններ
    Շրջանառության հարկի դաշտում և ծառայությունների մատուցման ոլորտներում գործող կազմակերպությունների համար միակ բարդ վարչական գործառույթը կադրային գործն ու աշխատավարձի հաշվարկն է։ Հիմնարկ Մարդիկ համակարգի օգտագործման շնորհիվ մեր հաճախորդները կարողանում են վարել այդ գործընթացները ինքնուրույն՝ խնայելով ֆինանսական ռեսուրսներն ու ժամանակը։
  • Սեփական հաշվապահական և կադրային թիմեր ունեցող խոշոր կազմակերպություններ
    Սեփական հաշվապահական և կադրային բաժիններ ունեցող խոշոր կազմակերպությունները Հիմնարկ Մարդիկ համակարգի միջոցով ստանում են հնարավորություն ավտոմատացնելու գործընթացները, նվազեցնելու սխալվելու ռիսկերը, հեշտացնելու հաղորդակցումը աշխատակիցների հետ։

Մեր հաճախորդները

Մեր հաճախորդները

Մեր հաճախորդներն են gg-ն, Step Consulting խորհրդատվական կազմակերպությունը, Parvanyan Consulting խորհրդատվական կազմակերպությունը, Մեկս Ակմե խորհրդատվական կազմակերպությունը, Տուբերկուլոզի Դեմ Պայքարի Ազգային Կենտրոնը, Վիտես ՍՊԸ-ն։

Օրեր առաջ պայմանագիր ենք կնքել Զոր-Ագատա ընկերության հետ, մի շարք կազմակերպություներում ներկայումս համակարգը ներ է դրված free trial ձևաչափով։

Իրադարձություններ

2019 թ․ Հիմնարկը գրանցեց մի շարք հաջողություններ՝ մասնակցելով նաև մի շարք իրադարձությունների։ Be Automated 2019֊ի շրջանակներում Հիմնարկը հանդիպեց թիրախային լսարանի հետ, ծանոթացավ ոլորտում առկա խնդիրներին հենց ոլորտի ներկայացուցիչներից և հետագայում ներառեց վերջիններս համակարգի բարելավման ծրագրերում։ Այս միջոցառման ընթացքում Հիմնարկ Մարդիկ գործիքով հետաքրքրվեցին նաև առողջապահության և ՏՏ նախարարները, ովքեր մեզ հետ քննարկեցին հնարավոր համագործակցության ուղիները։

Be Automated 2019

Մասնակցեցինք նաև Breedge Fair֊ին, ինչի ընթացքում նպատակադրված էինք գտնելու փորձուսներ տարբեր աշխատանքներ կատարելու համար։

Այս տարվա սեպտեմբերին Հիմնարկի տնօրեն և համահիմնադիր Ռուբեն Օսիպյանը պատիվ ունեցավ ընտրվելու «ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ։
HRevolution
2019 թ․ հոկտեմբերին Հիմնարկը մասնակցեց HRevolution֊ին։ Այն հավաքել էր հայկական ստարտափները մեկ հարթակում, որոնք էլ ներկայացնում էին իրենց արդի և աննախադեպ լուծումները հայկական առաջադեմ ընկերություններին ու մասնագիտական համայնքին։ Միջոցառման ընթացքում մարդկային կապիտալի կառավարման ոլորտի անհատներին ներկայացվեց Հիմնարկ Մարդիկ համակարգը, հետագա զարգացման ուղին։

WCIT-2019

Իհարկե, տարվա գլխավոր միջոցառումն էր WCIT 2019 Yerevan, որն այս տարի անց էր կացվում Երևանում։ Հիմնարկն ունեցավ իր համեստ ներդրումը WCIT 2019 Yerevan-ի ընթացքում անցկացվելիք Lightning Rounds startup-ների մրցույթի մրցանակային դրամագլխի հավաքագրմանը։ WCIT 2019 Yerevan-ին զուգահեռ ընթանում էր նաև DigiTec Expo 2019 ամենամյա ցուցահանդեսը, որին Հիմնարկը ներկայացել էր իր պրոդուկտներով՝ Հիմնարկ Մարդիկ առցանց համակարգով և Հիմնարկ Աշխատավայր աշխատակիցների ինքնասպասարկման հավելվածով: DigiTec Expo 2019-ի լսարանին առավել հետաքրքրեց Հիմնարկ մարդիկ համակարգը և Հիմնարկի կարգախոսը՝ «Զլիր, Գործիր, Վայելիր»։

DigiTec-Expo-2019

Հերթական հետաքրքիր միջոցառումներից էր «Բիզնես ստարտ Հայաստանում․ 3֊ը 1֊ում Մեծ կոնֆերանսը», որտեղ Հիմնարկը ներկայացել էր տաղավարով։ Կոնֆերանսին Հիմնարկի համահիմնադիր և տնօրեն Ռուբեն Օսիպյանը պատմեց, թե «Ի՞նչ ֆինանսական հաշվարկներ են անհրաժեշտ բիզնես սկսելու համար»: Կոնֆերանսի ընթացքում պարզ դարձավ, որ Հիմնարկ Մարդիկ համակարգը վերածվում է Փոքր և Միջին բիզնեսի համար անհրաժեշտ գործիքի։

Տարին ամփոփեցինք «Ներուժ»֊ին Հիմնարկի համահիմնադիր և տնօրեն Ռուբեն Օսիպյանի մասնակցությամբ։ Նա «Ներուժ» սփյուռքահայերի ինտերակտիվ սթարթափ ծրագրի բանախոսներից էր:

Տարին բարենպաստ էր նաև նոր համագործակցությունների համար։ Հիմնարկը սկսեց համագործակցությունը International Accountancy Training Centre-ի հետ։ Հիմնարկ Մարդիկ համակակարգը դասավանդվելու է «Հաշվապահության Ուսուցման Միջազգային Կենտրոն»֊ի ուսանողներին։ Երիտասարդ հաշվապահ մասնագետները կծանոթանան ծրագրի հիմնական հատկություններին։

Տարին ամփոփեցինք Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի հետ հետաքրքիր համագործակցությամբ։ Այդ համագոծակցության շրջանակում բարձրակարգ մասնագետը կվարի Corporate Branding-ին նվիրված Workshop֊երի շարք, որոնց ժամանակ սաները կմշակեն Հիմնարկի լուծումների դիզայնի նյութերը։ Լավագույն աշխատանքները տեղ կգտնեն Հիմնարկի լուծումներում։

Այս տարի Լրատվական Ռադիոյի հետ համատեղ Հիմնարկը սկսեց նոր նախագիծ՝ Գործի Բերումով։ Գործի բերումով հաղորդաշարի նպատակն էր մեծացնել հանրության իրազեկումը ՓՄՁ ոլորտի խնդիրների, ինչպես նաև հնարավորությունների մասին, օգնել յուրացնել բիզնեսի վարման լավագույն փորձը և ի վերջո նպաստել նրան, որ հայկական ՓՄՁ-ներն ավելի գրագետ վարեն իրենց ձեռնարկությունները։ Հաղորդումը հեռարձակվց Լրատվական Ռադիոյի եթերում, ինչպես նաև տարածվում էին համացանցում։ Գործի Բերումովի շրջանակում Ռուբեն Օսիպյանը հյուրընկալեց ոլորտի տարբեր ներկայացուցիչների, խոսեց ոլորտում առկա խնդիրներից, քննարկվեց հնարավոր լուծումները։

Գործի բերումով

Հիմնարկ Մարդիկ-ի նոր գործառույթներ

2019 թվականի ընթացքում կատարվել է շուրջ 285 շտկում և մշակվել է շուրջ 135 նոր գործառույթ։

  • Հիմնարկ Մարդիկ համակարգում գործարկվել է տվյալների ավտոմատ պահպանման (back-up) մեխանիզմ։
  • Աշխատակցի անձնական տվյալներում այլևս հնարավոր է վերջինիս համար նկար կցել, որը կդառնա աշխատակցի ավատարը և կարտացոլվի աշխատակիցների ընդհանուր ցուցակում։
  • Աշխատակցի անձնական էջում հնարավոր է կցել և դիտել 2-ից ավելի փաստաթուղթ` Ծննդյան վկայական, Կացության վկայական, Ճանապարհորդական փաստաթուղթ, Կենսաչափական անձնագիր, Օտարերկրյա անձնագիր, Վարորդական իրավունք և գրանցել վերջիններիս տվյալներները։
  • Աշխատակցի անձնական էջի «Գործարքներ» բաժնում այլևս կցուցադրվի տվյալ աշխատակցի աշխատավարձի հաշվի ամփոփումը (aka T-հաշիվ)։
  • Համակարգի հիմնական բաժինների համար ստեղծվել է առանձին պատուհանում աշխատելու ֆունկցիոնալություն։
  • Աշխատակիցների հաշվարկային թերթիկներն էլ․ փոստին ուղարկելու ֆունկցիոնալություն՝ ըստ ամիսների բոլոր աշխատակիցներին կամ մի քանի աշխատակցի, իսկ ուղարկելուն պես Ուղարկել փոստին կոճակն այլևս կարտացոլի իր կարգավիճակը՝ զգուշացնելով ուղարկված լինելու մասին։
  • Հիանալի նորություն ունենք շատ աշխատակիցներ ունեցող հիմնարկների համար։ Այսուհետ ձեզ համար հասանելի կլինի աշխատակիցների ցանկում «Փնտրելու» ֆունկցիոնալությունը։
  • Արցախի Հանրապետության հարկային գոտում գրանցված աշխատակիցների Նվազագույն ամսական աշխատավարձը համակարգում այլևս կլինի 50 000 դրամ:
    2019 թ․ հուլիսի 1-ից Արցախի հարկային գոտում գրանցված աշխատակիցների համար կհաշվարկվի 20% եկամտահարկ և 2.5% սոցիալական վճար։
  • Հայաստանի Հանրապետության հարկային գոտում գրանցված աշխատակիցների Նվազագույն ամսական աշխատավարձը համակարգում այլևս կլինի 68 000 դրամ:
    2020 թ․ հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության հարկային գոտում գրանցված աշխատակիցները կհարկվեն եկամտային հարկի համահարթ (միասնական) դրույքաչափով՝ 23%։
    Օրենսդրական փոփոխությունները մշտադիտարկվում և կիրառվում են մեր համակարգում։ Բացառություն չդարձան նաև այս փոփոխությունները։
  • Աշխատակիցների ցուցակում այլևս կարտացոլվի աշխատակիցների քանակը, իսկ ցուցակը հնարավոր է զտել և ցուցադրել գործող պայմանագիր ունեցող և աշխատանքից ազատված աշխատակիցների, ինչպես նաև արտահանել աշխատակիցների ցուցակը Excel նիշքով, որտեղ արտացոլված կլինեն աշխատակիցների բոլոր տվյալները:
  • Վերջապես ազատված եք հանկարծակի աշխատակից/մնացորդներ/ գրանցումներ հեռացնելու վտանգից։ Հեռացնելու կոճակը սեղմելուց հետո համակարգը վերահաստատման հարց կուղղի՝ ոչ դիտավորյալ կորուստը կանխելու համար։
  • Այլևս հնարավոր է գեներացնել հաշվետվություն՝ չօգտագործված արձակուրդային օրերի քանակի և հարգելի բացակայությունների օրերի (day off), դրանց համապատասխանող արձակուրդային գումարի վերաբերյալ և արտահանել այդ հաշվետվություն։
  • Կարգավորումներում այլևս հնարավոր կլինի սահմանել կազմակերպության կառուցվածքային ստորաբաժանումներ և պաշտոններ, իսկ աշխատակցի աշխատանքային պայմաններում՝ ընտրել արդեն իսկ գրանցված տարբերակներից։
  • Կադրային փաստաթղթերի (պայմանագրեր, հրամաններ, դիմումներ և այլն) համարակալումն արդեն ավտոմատացված է։
  • Մեր սիրելի օգտատերերն այլևս հնարավորություն կունենան ներբեռնել գեներացված փաստաթղթերը Microsoft Word (DOCX) կամ OpenOffice (ODT) ձևաչափերով։ Սա հնարավորություն կտա նրանց կատարել իրենց ցանկացած փոփոխությունները և նորից վերբեռնել փաստաթուղթը համակարգ։
  • «Բազմաթիվ հեռուստադիտողների խնդրանքով» օգտագործողներն արդեն հնարավորություն կունենան ջնջել իրենց ցանկացած ամսվա հաշվարկային թերթիկները։
    Ամենամյա արձակուրդ գրանցելիս համակարգը հաշվի կառնի ժամանակավոր անաշխատունակության հետ հատվող օրերը։

Ընթացքի մեջ է հետևյալ գործառույթների մշակումը․

  • Աշխատակիցների ինքնասպասարկման մոբայլ և վեբ հավելվածների գործիքակազմի մշակումը։
  • Գործուղումների և գործուղումների ծախսերի մասին հաշվետվությունների մշակման գործառույթը։
  • Արձակուրդների պլանավորման գործիքակազմը։

Ավարտին մոտեցավ 2019 թ․։ Հիմնարկի թիմը շնորհավորում է բոլորի Նոր տարին և Սուրբ Ծնունդը և ցանկանում, որպեսզի 2020թ․ լինի ձեռքբերումների և հաջողությունների տարի։
Շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ