Նախաբան

Ավարտվում է 2020 թվականը և հիմա հարմար առիթ է գնահատելու անցած ճանապարհը ու սահմանելու ապագա ծրագրերը։

Անցնող տարին բացառիկ էր ի հայտ եկած դժվարություններով։ Այն սկսվեց թագավարակով, որը բերեց տևական մեկուսացում ու հիվանդության տարածում։ Այնուհետև` պատերազմ, որին ուղղակի կամ անուղղակի մասնակցեցինք բոլորս։

Կարծիք կա, որ եթե մեր տնտեսությունն ավելի զորեղ լիներ, պատերազմի դաշտում կունենայինք տրամագծորեն այլ արդյունք։

Անշուշտ, տնտեսության զարգացման հարցում շատ կարևոր գործոններ կան։ Հիմնարկը կենտրոնացել է դրանցից հետևլաների զարգացման վրա․

  • Մարդկային կապիտալի կառավարում
  • Բիզնեսի թվայնացում

Մարդկային կապիտալի արդյունավետ կառավարման արդյունքում հնարավոր է ստեղծել հմուտ, մոտիվացված, ունակ աշխատակիցներով համալրված ձեռնարկություններ, իսկ բիզնեսի թվայնացումը, ավտոմատացումը թույլ կտա, որ այդ կազմակերպությունները լինեն մրցունակ ոչ միայն տեղական շուկայում, այլև արտերկրում, արտադրեն ավելին քան կարողանում էին նախկինում։

Իսկ հիմա հակիրճ ներկայացնենք, թե ինչ արդյունքի է հասել Հիմնարկը 2020 թվականի ընթացքում։

Հիմնարկ Աշխատավայր

2020 թվականի ընթացքում Հիմնարկի թիմը՝ համագործակցելով Գրանթ Թորնթոն Արմենիա ընկերության մեր գործընկերների հետ, մշակեց նոր պրոդուկտը՝ Հիմնարկ Աշխատավայրը։

change1

Հիմնարկ Աշխատավայրը web և mobile (Android և iOS ) հավելված է, որի շնորհիվ աշխատակիցները և մարդկային ռեսուրսների կառավարման թիմերը կարողանում են ավելի հեշտ ու արդյունավետ հաղորդակցվել միմյանց հետ, ՄՌԿ թիմերը կարող են խնայել տվյալների մուտքագրման վրա ծախսվող ժամանակը, իսկ աշխատակիցները կարող են լիարժեք հասանելիություն ունենալ իրենց (և միայն իրենց) աշխատանքային տարեգրությանը։

Միաժամանակ, Հիմնարկ Աշխատավայրը աշխատանքային արդյունավետությունը բարձրացնելու հզոր գործիք է, քանի որ այն թույլ է տալիս էապես մեծացնել հաղորդակցման արդյունավետությունը, արագացնել գործընթացները, խնայել ժամանակը։

Հիմնարկ Աշխատավայր համակարգի ներդրմամբ Հիմնարկ ընկերությունը սկսում է շեշտադրված թիրախավորել մարդկային կապիտալի ղեկավարման թիմերին և ընկերությունների ղեկավարներին՝ տալով մարդկային կապիտալի ղեկավարման արդյունավետ, ճկուն ու զարգացող գործիք։

2020 թվականի ընթացքում Հիմնարկ Աշխատավայրը մշակվեց, ապա անցավ մանրակրկիտ փորձարկում՝ Գրանթ Թորնթոն Արմենիա ընկերության 40-ից ավել աշխատակիցների կողմից և այժմ համակարգը պատրաստ է ներկայացման և օգտագործման նաև հայկական շուկայի համար։

Հիմնարկ Մարդիկ նորացված համակարգը հասանելի է լինելու բաժանորդագրությամբ։

Թիմը

Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Հիմնարկի ողջ թիմին, որը մոտիվացված աշխատեց ողջ տարվա ընթացքում` ապահովելով համակարգի զարգացումը ու մեր հաճախորդների գոհունակությունը։

Հատկապես ցանկանում ենք մեր զորակցությունն ու շնորհակալությունը հայտնել Հիմնարկի Արցախի հզոր թիմին, որը կարողացավ նույնիսկ պատերազմական օրերին ապահովել համակարգի անխափան աշխատանքը։

Հիմնարկի կյանքի տարբեր փուլերում փաստել ենք ու շարունակում ենք փաստել, որ մեզ համար պատիվ է աշխատել այս թիմի հետ և լինել ոչ միայն գործընկերներ, այլ ընկերներ։ Կարծում ենք, թիմային ոգին է, որ բոլորիս թևեր է տալիս կատարելու թվացյալ անհնարինը։

Մեր ու ընկերության մասին ավելին իմանալու համար կարող եք այցելել այստեղ՝ https://www.himnark.am/about/

Հաճախորդներ

change1

2020 թ․-ի ընթացքում ընդլայնվեցին մեր օգտատերերի շարքերը։ Ներկայումս 230-ից ավել կազմակերպությունների ավելի քան 1700 աշխատակցի կադրային գործավարությունն ու աշխատավարձի հաշվարկը կատարվում է Հիմնարկ Մարդիկ համակարգով։

Հիմնարկ Մարդիկ համակարգի շնորհիվ մեր գործընկերները կարողացել են ավտոմատացնել կադրային փաստաթղթերի կազմումը, աշխատավարձի հաշվարկը, էապես հեշտացել է ներթիմային հաղորդակցումը։

Շրջանառության հարկի դաշտում և ծառայությունների մատուցման ոլորտներում գործող կազմակերպությունների համար միակ բարդ վարչական գործառույթը կադրային գործն ու աշխատավարձի հաշվարկն է։ Հիմնարկ Մարդիկ համակարգի օգտագործման շնորհիվ մեր հաճախորդները կարողանում են վարել այդ գործընթացները ինքնուրույն՝ խնայելով ֆինանսական ռեսուրսներն ու ժամանակը։

Սեփական հաշվապահական և կադրային բաժիններ ունեցող խոշոր կազմակերպությունները Հիմնարկ Մարդիկ համակարգի միջոցով ստանում են հնարավորություն ավտոմատացնելու գործընթացները, նվազեցնելու սխալվելու ռիսկերը, հեշտացնելու հաղորդակցումը աշխատակիցների հետ։

Իրադարձություններ

2020 թ․ փետրվարին Հիմնարկն անդամակցեց Armenian HR Association-ին։ Հիմնարկը շարունակեց իր ուժերը ներդնել Հայաստանում ՄՌ համայնքի զարգացման գործում։

change1

2020 թ․ մայիսին ուրախությամբ հայտարարեցինք Grant Thornton Armenia-ի հետ բացառիկ համագործակցության մեկնարկի մասին։

change1

Այս տարվա սկզբին Terlemezyan Gallery և Digital Factoryի հետ համատեղ կազմակերպել էինք ուսումնական պրակտիկա Թերլեմեզյանի ուսանողների համար, որի շրջանակում ուսանողները պատրաստել են Հիմնարկի #CorporateIdentity-ի մի քանի տարբերակ։ Հատկապես ուզում ենք նշել Terlemezyan Gallery-ի ղեկավար թիմի բաց ու աշխատանքային տրամադրվածությունը, ուսանողներին իրական պրակտիկայով ապահովելու ցանկությունը։

2020թ․ հուլիսին հայտարարեցինք նոր համագործակցության մասին Hirenet Armenia-ի հետ։ HireNet-ի դասընթացների շրջանակում պետք է դասավանդվեր Հիմնարկ Մարդիկ համակարգը։ Երիտասարդ մասնագետները ծանոթացան ծրագրի հիմնական հատկություններին։

change1

2020 թ․ օգոստոսին հայտարարեցինք մեր նոր համագործակցության մասին MG FIN Հաշվապահություն և Խորհրդատվություն ընկերության հետ։

2020 թ․ սեպտեմբերին BoonTV կողմից նկարահանվեց անձնակազմի կառավարմանը նվիրված հաղորդումը, որը վարեց մեր համահիմնադիր ու տնօրեն Ռուբեն Օսիպյանը․

Հիմնարկ Մարդիկ-ի նոր գործառույթներ

  • Աշխատակիցների մնացորդներ բաժնում ստեղծվեց հնարավորություն գրանցել Չօգտագործված արձակուրդային օրերն` ըստ նրա աշխատած աշխատանքային տարիների։ Հետագայում արձակուրդ գրանցելիս հնարավոր է ընտրել, թե որ տարվա չօգտագործած արձակուրդից վերցնել այդ օրերը։
  • Աշխատակիցների Աշխատանքային պայմաններ բաժնում այլևս առկա է հնարավորություն գրանցել աշխատանքային գործառույթները, որոնք նաև կարտացոլվեն գեներացվող աշխատանքային պայմանագրում։
  • Աշխատակիցների Անձնական տվյալներ բաժնում արդեն հնարավոր է լրացնել աշխատակցի կրթության, վերապատրաստման մանրամասն տվյալները, մասնագիտությունը, կցել վկայականները։
  • Գործընկերներ բաժնում այլևս հնարավոր է զտել գործընկերներին։ Արդեն առանձին կարող ենք տեսնել ակտիվ, ոչ ակտիվ գործընկերներին, ինչպես նաև բոլորին միասին։
  • Աշխատակիցների անձնական տվյալներ բաժնում ընտանեկան դրությունում արդեն հնարավորություն ունեք սահմանել աշխատակցի ընտանեկան կարգավիճակը։
  • Աշխատակիցներ բաժնում բոլոր աշխատակիցներին արդեն կարող ենք տեսնել ըստ ստորաբաժանումների խմբավորված։
  • Հիմնարկ Մարդիկում ստեղծվել է նոր բաժին՝ Փաստաթղթեր։ Այստեղ ավտոմատ կերպով զետեղվում են տվյալ հիմնարկում գեներացված ու վերբեռնած բոլոր փաստաթղթերը։ Նշում․ այս տարբերակով թողարկում ենք այս բաժնի պարզ տարբերակը։ Հետագայում այն համալրվելու է խմբավորման, զտման և փնտրման գործիքակազմով, որն էլ ավելի դյուրին կդարձնի աշխատանքն այս բաժնում։
  • Հիմնարկ Մարդիկում արդեն հնարավորություն ունենք աշխատակիցների համար գրանցել պարապուրդ՝ և՛ վճարովի, և՛ չվճարվող։
  • 2020 թվականի հուլիսի 1-ից սոցիալական վճարի հաշվարկումը համակարգում համապատասխանեցվել է ՀՀ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ օրենքի փոփոխված տարբերակին։

Հիմնարկ Աշխատավայր համակարգի մշակման ընթացքում թե՛ Հիմնարկ Մարդիկ համակարգում և թե Հիմնարկ Աշխատավայրում հնարավոր է օգտվել մարդկային կապիտալի կառավարման մի շարք գործառույթներից․

  • Աշխատակիցը ինքնասպասարկման հավելվածով կարող է հայցել արձակուրդ կամ հարգելի բացակա։ HR և հաշվապահական թիմերը տեսնում են բացված հայտի մասին ծանուցումը և կազմակերպում են հետագա քայլերը։
  • Աշխատակիցը ինքնասպասարկման հավելվածով հայտնում է իր կողմից նախատեսվող արձակուրդի մասին։ Արձակուրդի ժամկետից մեկ ամիս առաջ համապատասխան ծանուցում կստանա HR թիմը և կկազմակերպի այդ արձակուդի հետագա հաստատումը կամ վերապլանավորումը։
  • Համակարգն ինքնաշխատ կերպով հաշվարկում է ամեն աշխատակցին հասանելի ամեմամյա արձակուրդային օրերի և հասանելի հարգելի բացակա օրերի մնացորդը։
  • Աշխատակիցը ինքնասպասարկման հավելվածով հայտնում է գործուղում գրանցելու կարիքը։ Սահմանում է գործուղման նպատակը և նախագիծը, որի շրջանակում կատարվում է գործուղումը։ Գործուղման ընթացքում աշխատակիցը հավելվածի միջոցով լուսանկարում է գործուղման ծախսերը հավաստող հաշիվները։ Համակարգն առաջարկում է օրապահիկի ու գիշերակացի սահմանված դրույքները, սակայն դրանք կարող են նաև փոփոխվել անհրաժեշտության դեպքում։ Համակարգը գեներացնում է գործուղման ծախսերի հաշվետվությունը։
  • Համակարգը թույլ է տալիս սահմանել հաստիքի նկարագրեր, իսկ հաստիքի նկարագիր փաստաթուղթը գեներացվում է նախապես սահմանված կաղապարի հիման վրա։ Ամեն հաստիքի նկարագիր ասոցացվում է համապատսախան հաստիքի հետ։
  • Հնարավոր է սահմանել ընկերության կազմակերպական կառուցվածքը և այդ հիերարխիայում նշել, թե ում է հաշվետվու տվյալ աշխատակիցը։
  • Ցկյանս ուսուցման տվյալների գրանցում․ Գրանցված տվյալները HR թիմի կողմից արտահանելու հնարավորություն։
  • Աշխատակիցը ինքնասպասարկման հավելվածի միջոցով հասանելիություն ունի ընկերության կանոնակարգերին։
  • Աշխատակիցը ինքնասպասարկման հավելվածի միջոցով կարող է վերբեռնել իր նույնականացման փաստաթղթերի, դիպլոմների, հավաստագրերի, վարորդական իրավունքների և այլ փաստաթղթերի լուսապատճեները։
  • Աշխատակիցը ինքնասպասարկման հավելվածի միջոցով կարող է հայցել իր աշխատավարձի մասին տեղեկանքի պատրաստումը։
  • Համակարգը ծանուցում է աշխատակիցների ծննդյան օրերի, աշխատանքային հարաբերությունների տարելիցների, փորձաշրջանի ավարտի մասին։

Ամփոփելով այս ուղերձը, թույլ տվեք մաղթել, գալիք 2021-ը լինի ձեռքբերումների և հաջողությունների, մեծ նվաճումների, ստեղծագործական նախաձեռնությունների և ակտիվության տարի։
change1