Հիմնարկ Մարդիկ՝ 1.51.0 տարբերակի նկարագիր

Նորություն

  • Համատեղությամբ աշխատող աշխատակցի մյուս աշխատատեղի եկամուտները կներառվեն միջին ամսականի հաշվարկում, եթե աշխատակիցը գտնվում է մայրության արձակուրդում։
    Գրանցել մայրության արձակուրդ
  • Պարգևավճարի գրանցման պատուհանում «Վճարման ամսաթիվ» դաշտի անվանումը փոխարինվել է «Հաշվարկային ամիս» անվանմամբ։
    Պարգևավճար գրանցելու պատուհան
  • Աշխատանքային պայմանագրում կարտացոլվի նաև աշխատակցի մասնագիտությունը կամ մասնագիտությունները։
  • Ստեղծվել է նոր փոփոխական՝ արձակուրդային օրերի քանակը բառերով արտացոլելու համար։ Գեներացված փաստաթղթերում արձակուրդային օրերի քանակը այլևս կարտացոլվի նաև տառերով։

    Շտկումներ

  • Լուծվել է փաստաթղթերի համարակալման հետ կապված խնդիրը։ Փաստաթուղթը գեներացնելուց բայց չպահպանելուց հետո կարգավորումներում փաստաթղթերի համարներն այլևս չեն փոփոխվի։
  • Լուծվել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատակցի համար չօգտագործված արձակուրդային օրեր հաշվարկելու խնդիրը։ Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատակցի չօգտագործված արձակուրդային օրերը կմնան անփոփոխ մինչև արձակուրդի ավարտը։
  • Լուծվել է վճարման հանձնարարականների՝ ցանկից անհիմն անհետացման կամ կրկնօրինակվելու խնդիրը։
  • Լուծվել է մինչև երեք տարեկան երեխայի արձակուրդում գտնվող աշխատակցի դրոշմանիշային վճարի՝ հաշվարկային թերթիկի հաշվապահական գրանցումներում չարտացոլվելու խնդիրը։
    Հաշվարկային թերթիկի «Հաշվապահական գրանցումներ» բաժին
  • Լուծվել է նշված հաշվարկային թերթիկում բացասական թվանշանով գումարի փոփոխման դեպքում վերջին հաշվարկային թերթիկի գումարի փոփոխման խնդիրը։ Հաշվարկային թերթիկի գումարն այլևս չի փոխվի։
  • Լուծվել է աշխատակցի՝ ողջ ամիս չվճարվող արձակուրդում գտնվելու ամսում հաշվարկների արտահանված աղյուսակի ժամատախտակ բաժնի «Ընդամենը ամսվա ընթացքում աշխատած օրեր/ժամեր» սյունակի դատարկ լինելու խնդիրը։

Գտել եք սխալ կամ Ձեր կարծիքով ինչ֊որ բան պակա՞ս է, գրե՛ք մեր էլ․հասցեին՝ info@himnark.am, ֆեյսբուքյան էջին կամ www.himnark.am կայքի առցանց զրուցարանում։
Մեզ հետ կարող եք կապ հաստատել նաև հետևյալ հեռախոսահամարներով՝ +374 60 446627 և +374 44 446627։