Հիմնարկ Մարդիկ՝ 1.46.0 տարբերակի նկարագիր

Չնայած, որ այս շաբաթը լի էր միջոցառումների ընթացող պատրաստություններով՝ HRevolution, DigiTec Expo 2019, հավատարիմ մնալով մեր ավանդույթներին, մենք հրապարակեցինք Հիմնարկ Մարդիկի հերթական թողարկումը։

Հոկտեմբերի 3֊ին տեղի ունեցավ HRevolution-ը, որը մեկ տանիքի տակ էր հավաքել հայկական ստարտափներին։ Այս միջոցառման ընթացքում Հիմնարկը ներկայացրեց իր կողմից առաջարկվող աննախադեպ HR լուծումները։

Իսկ ահա հոկտեմբերի 6–9 բոլորիդ կսպասենք DigiTec Expo 2019 ամենամյա ցուցահանդեսին՝ Հիմնարկի տաղավարում։

DigiTec Expo 2019

Նորություններ

  • Աշխատակցի անձնական տվյալներում կցված նկարը կարտացոլվի աշխատակիցների ընդհանուր ցուցակում։

Աշխատակցի անձնական տվյալներում կցված նկարը կարտացոլվի աշխատակիցների ընդհանուր ցուցակում։

  • «Բազմաթիվ հեռուստադիտողների խնդրանքով» օգտագործողներն արդեն հնարավորություն կունենան ջնջել իրենց ցանկացած ամսվա հաշվարկային թերթիկները։

Համակարգում գեներացվող փաստաթղթերում արդեն կարելի է ընտրել մի քանի հիմք փաստաթղթեր։

  • Համակարգում գեներացվող փաստաթղթերում արդեն կարելի է ընտրել մի քանի հիմք փաստաթղթեր։

Շտկումներ

  • Լուծվել է խնդիրը, երբ համակարգն ինքնաշխատ դուրս էր գալիս օգտատիրոջ հաշվից։ Լուծվել է նաև դրա արդյունքում ստեղծվող այն խնդիրը, երբ հիմնարկի անվանումը անհետանում էր հիմնարկներ ընտրելու ցուցակից։
  • Այլևս կարող եք ջնջել նպատակային արձակուրդ գրանցելու պատուհանում արդեն գրանցված արձակուրդը։

Գտել եք սխալ կամ Ձեր կարծիքով ինչ֊որ բան պակա՞ս է, գրե՛ք մեր էլ․հասցեին՝ info@himnark.am, ֆեյսբուքյան էջին կամ www.himnark.am կայքի առցանց զրուցարանում։
Մեզ հետ կարող եք կապ հաստատել նաև հետևյալ հեռախոսահամարներով՝ 060 446627 և 044 446627։