Հիմնարկ Մարդիկ՝ 1.52.0 տարբերակի նկարագիր

Տոներն են մոտենու՜մ, տոներն են մոտենու՜մ․․․

Ավարտին մոտեցավ 2019 թվականը: Հայացք գցելով 2019-ին՝ կարող ենք ասել, որ այն նվաճումներով լի տարի էր: Այս տարվա ընթացքում Հիմնարկ Մարդիկ համակարգում մշակվել է 135 նոր ֆունկցիոնալություն և կատարվել է 285 շտկում։ Եվ ահա, հրապարակում ենք այս տարվա վերջին թողարկումը:
Մենք անհամբեր կսպասենք 2020 թվականին, որն էլ ավելի հաջողակ կլինի:

Շնորհավո՜ր Ամանոր և Սուրբ Ծնունդ։

Նորություն

  • Հայաստանի Հանրապետության հարկային գոտում գրանցված աշխատակիցների Նվազագույն ամսական աշխատավարձը համակարգում այլևս կլինի 68 000 դրամ:
  • Նոր աշխատակից գրանցելիս համակարգը կզգուշացնի մինչ այդ գործողությունը հիմնարկի կառուցվածքային ստորաբաժանումներն ու պաշտոնները Կարգավորումներում գրանցելու անհրաժեշտության մասին։
    Կարգավորումներում լրացված չէ պաշտոն և կառուցվածքային ստորաբաժանում

    Շտկումներ

  • Լուծվել է մայրության արձակուրդի/ժամանակավոր անաշխատունակության տեղեկանքների չբեռնման խնդիրը։
    Բեռնում ենք մայրության արձակուրդի տեղեկանք
  • Բարելավվել է ողջ ամսվա համար բոլոր աշխատակիցներին միանգամից վճարելուց հետո հայտնվող հաղորդագրության տեքստը։
    Հաշվարկներ բաժնում վճարում ենք ողջ ամսվա համար
  • Լուծվել է ամեն անգամ 5֊օրյա/6֊օրյա աշխատանքային ռեժիմ ընտրելուց հետո վերջինիս կարգավորումներ բաժնում ավելանալու խնդիրը։

Գտել եք սխալ կամ Ձեր կարծիքով ինչ֊որ բան պակա՞ս է, գրե՛ք մեր էլ․հասցեին՝ info@himnark.am, ֆեյսբուքյան էջին կամ www.himnark.am կայքի առցանց զրուցարանում։
Մեզ հետ կարող եք կապ հաստատել նաև հետևյալ հեռախոսահամարներով՝ +374 60 446627 և +374 44 446627։