Հիմնարկ Մարդիկ՝ 1.53.0 տարբերակի նկարագիր

Դե ինչ, տոներն ավարտվեցին, ինչպես կհնչեր հայտնի գովազդում՝ անելիքներն են մոտենում, անելիքներն են մոտենում : ) Մոտեցավ նաև այս տարվա մեր առաջին թողարկումը, որի ազդագրին կարող եք ծանոթանալ ստորև։

Նորություն

  • Աշխատակիցների մնացորդներ բաժնում այլևս կարող եք գրանցել Չօգտագործված արձակուրդային օրերն` ըստ նրա աշխատած աշխատանքային տարիների: Հետագայում արձակուրդ գրանցելիս կարող եք ընտրել, թե որ տարվա չօգտագործած արձակուրդից վերցնել այդ օրերը։
    Մնացորդներում գրանցել Չօգտագործված արձակուրդը
  • Պարգևավճարի գեներացված փաստաթղթում այլևս կունենանք Վճարման ամսվա համար փոփոխական, որը կտարբերվի գրանցման ամսաթվից։
    Պարգևավճար գրանցելու պատուհան

    Շտկումներ

  • Լուծվել է խնդիրը, երբ վճարման մեթոդը «Դրամարկղ» ընտրված լինելու դեպքում Վճարման հանձնարարականը ստեղծվում էր սխալով՝ նրանում նշվում էր, որ փաստաթղթի համարը կրկնվում է։
  • Լուծվել է խնդիրը, երբ Ժամանակավոր անաշխատունակություն գրանցելիս և անմիջապես գրանցման պատուհանից վճարելուց հետո անհրաժեշտ էր թարմացնել էջը, որպեսզի պատուհանը փակվի։
  • Լուծվել է Գրանցամատյան բաժնում Ժամանակավոր անաշխատունակության գրանցման միանգամից անհայտացման խնդիրը՝ այն ջնջելուց հետո։ Այլևս պետք չէ թարմացնել էջը։

Գտել եք սխալ կամ Ձեր կարծիքով ինչ֊որ բան պակա՞ս է, գրե՛ք մեր ֆեյսբուքյան էջին կամ www.himnark.am կայքի առցանց զրուցարանում։
Մեզ հետ կարող եք կապ հաստատել նաև հետևյալ հեռախոսահամարով՝ +374 60 446627։