Հիմնարկ Մարդիկ՝ 1.54.0 տարբերակի նկարագիր

Հունվարի 30-ին ամերիկացի աստղագետները հրապարակեցին DKIST աստղադիտակի միջոցով Արեգակի մակերևույթի ամենամանրակրկիտ լուսանկարները։ Մինչ այդ էլ Հայաստանի վարչապետը հրապարակեց իր հայտնի գրիչի լուսանկարը։ Իսկ ինչ եղավ հետո շատ հուզիչ էր։ Մենք էլ որոշեցինք թռենդից ետ չմնալ ու նույնպես հրապարակեցինք, այն էլ ի՞նչ՝ Հիմնարկ Մարդիկ համակարգի 2020 թվականի մեր 2-րդ թողարկումը

Այս թողարկման մեջ օգտագործողներին հասանելի դարձավ հետևյալ թարմացումները.
Աշխատավարձի հաշվարկ

  • Նախկինում աշխատակցի համար արտաժամյա աշխատանք գրանցելիս ու հաշվարկելիս Հաշվարկներ բաժնից արտահանված աշխատաժամանակի հաշվարկում այդ տվյալը չէր արտացոլվում։ Այս թողարկմամբ արտահանվող աղյուսակում ավելացվել է Աշխատած Ժամեր (արտաժամ) սյունակը և արտահանված աղյուսակը լիարժեք ներկայացնում է տվյալ ամսվա փաստացի աշխատած ժամերը։
  • Լուծվել է աշխատակցին կանխավճար վճարելիս վճարման հանձնարարականում այդ գումարի արտացոլման խնդիրը։
    Կանխավճարի վճարման հանձնարարական
  • Լուծվել է խնդիրը, երբ աշխատակցի Անձնական տվյալների Ընտանեկան դրությունում Նոր անդամ ավելացնելուց հետո գրանցած անդամը երևում էր միայն էջը թարմացնելուց հետո։
  • Լուծվել է խնդիրը, երբ Հաշվարկներ բաժնից չէինք կարողանում արտահանել Աշխատավարձի հաշվարկի աղյուսակ, քանի որ նրանում առկա էր լինում վերջնահաշվարկ։

Հավելենք, որ անցած շաբաթների ընթացքում նախաձեռնել ենք մի քանի նոր նախագծերի մեկնարկ, որոնց արդյունքները տեսանելի կլինեն ավելի ուշ։ Այդ է պատճառը, որ այս թողարկումը այդքան թեթև է։ Իսկ ավելի մեծ փոփոխություններն առջևում են։

Խորհուրդներ, պատմություններ և փորձագիտական կարծիքներ։ Ստացե՛ք այս ամենը նաև էլ․ փոստով: Հետևեք մեզ սոցիալական ցանցերում և բաժանորդագրվեք մեր նորություններին։