Հիմնարկ Մարդիկ նոր տարբերակի նկարագիր

Գարուն ա, ձուն ա արել։ Դրսում տիրող ցուրտ և մռայլ եղանակը չխանգարեց մեզ թողարկել Հիմնարկ Մարդիկ համակարգի նոր թարմացումը։ Վերցրեք մեկ բաժակ տաք սուրճ և վայելեք մեր թողարկումը։

Նորություններ

  • Գործուղում գրանցելու պատուհանում ավելացվել է գործուղման հիմնարկի անվանումը գրելու դաշտը։

change1

  • Մայրության և անաշխատունակության հրամանների համարակալումն արդեն ավտոմատացված է համակարգում։

Շտկումներ

  • Ուղղվել է աշխատակից/գործընկեր գրանցելիս նրա անձնագրային տվյալները լրացնելուց հետո դրանց անհետացման խնդիրը։ Աշխատակցի գրանցումից հետո դրանք տեսանելի են անձնական տվյալներում։

change2

  • Եթե տվյալ հիմնարկում ստորաբաժանումներն ունեն ենթաստորաբաժանումներ, ապա ներմուծման նիշքում արդեն ճիշտ կարտացոլվի ստորաժանումների կառուցվածքը (նախկինում բոլոր ստորաբաժանումներն ու ենթաստորաբաժանումները արտացոլվում էին, որպես առաջին ստորաբաժանման մասեր)։

Խորհուրդներ, պատմություններ և փորձագիտական կարծիքներ։ Ստացե՛ք այս ամենը նաև էլ․ փոստով։ Հետևեք մեզ սոցիալական ցանցերում և բաժանորդագրվեք մեր նորություններին։