Հիմնարկ Մարդիկ նոր տարբերակի նկարագիր

Այս տարվա ամռան նման աննկատ, բայց հաստատուն քայլերով մոտեցավ նաև մեր հերթական թարմացումը։ Մինչ շարունակվում են աշխատակիցների ինքնասպասարկան հավելվածի՝ Հիմնարկ Աշխատավայրի աշխատանքները հրապարակեցինք նոր թարմացումները։ Հարմար տեղավորվեք բազմոցին, հանեք դիմակը և ծանոթացեք ամբողջական թողարկմանը։

Նորություն

  • Արդեն հնարավոր է ջնջել աշխատակցի անձնական տվյալներում կցված նկարը։

change1

Շտկումներ

  • Շտկվել է այն խնդիրը, երբ Կրթություն ու Վերապատրաստում բաժիններում տվյալների բացակայության դեպքում երևում էր ավելորդ ԱՎԵԼԱՑՆԵԼ կոճակ։

change2

  • Լուծվել է այն խնդիրը, երբ աշխատանքային պայմանագրի ապագա ամսաթվով դադարեցումը հեռացնելիս Գրանցամատյանում առկա Վերջնահաշվարկը չէր հեռացվում ավտոմատ կերպով։

change3

  • Շտկվել է խնդիրը, որի ժամանակ ժամանակավոր անաշխատունակության օրերի գրանցված ամենամյա արձակուրդի հետ համընկնման դեպքում , համապատասխան ամսվա հարկային ամփոփ հաշվարկում աշխատավարձը սխալ է արտացոլվում։

Խորհուրդներ, պատմություններ և փորձագիտական կարծիքներ։ Ստացե՛ք այս ամենը նաև էլ․ փոստով։ Հետևեք մեզ սոցիալական ցանցերում և բաժանորդագրվեք մեր նորություններին։