Հիմնարկ Մարդիկ նոր տարբերակի նկարագիր

Աննկատ կերպով եկավ աշունը և մեր աշնանային առաջին թողարկումը։ Ստորև կարող եք ծանոթանալ Հիմնարկ Մարդիկի հերթական թողարկմանը։

Նորություն

-Գրանցված օգտատիրոջը որևէ հիմնարկին միանալու հրավերն այլևս կուղարկվի Հիմնարկի՝ Վասպուրի կողմից։

change1

Շտկումներ

-Աշխատակիցների ցուցակում աշխատակցի վրա սեղմելիս` Անձնական տվյալներ բացվող էջն այսուհետ կարտացոլվի ամենասկզբից։ Նախկինում, երբ սեղմում էինք էկրանի միջին կամ ներքևի հատվածում գտնվող աշխատակիցների վրա, բացվում էր Անձնական տվյալներ էջը՝ կենտրոնական կամ ներքևի հատվածը։

-Լուծվել է խնդիրը, որի արդյունքում կորպորատիվ էլեկտրոնային հասցեներին չէին ուղարկվում գրանցման և այլ տեսակի էլեկտրոնային նամակները։

-Լուծվել է աշխատակցի մնացորդներում գրանցված երեխայի խնամքի արձակուրդի առկայության դեպքում տվյալ ժամանակահատվածի համար համակարգի կողմից արձակուրդային օրերի սխալ հաշվարկման խնդիրը։ Օրերն այլևս չեն ավելանա։

Խորհուրդներ, պատմություններ և փորձագիտական կարծիքներ։ Ստացե՛ք այս ամենը նաև էլ․ փոստով։ Հետևեք մեզ սոցիալական ցանցերում և բաժանորդագրվեք մեր նորություններին։