Հիմնարկ Մարդիկ նոր տարբերակի նկարագիր

Այս շաբաթը սկսեցինք Անկախության տոնով, ապա նշեցինք Հիմնարկի 5-ամյա հոբելյանը, հիմա էլ թողարկում ենք Հիմնարկ Մարդիկ համակարգի նոր տարբերակը։

Շտկումներ

  • Լուծվել է խնդիրը, երբ միաժամանակ աշխատանքային ու քաղաքացիաիրավական պայմանագիր ունեցող աշխատակցի անունը եկամտային հարկի հաշվետվությունում արտացոլվում էր կրկնակի։

  • Լուծվել է խնդիրը, երբ համակարգը չէր պահպանում փաստաթղթերի մետատվյալներում կատարված փոփոխությունները։

  • Լուծվել է այն խնդիրը, երբ գործատուի հաշվին պահվող դրոշմանիշային վճարը չէր արտացոլվում հաշվապահական գրանցումներում։

Խորհուրդներ, պատմություններ և փորձագիտական կարծիքներ։ Ստացե՛ք այս ամենը նաև էլ․ փոստով։ Հետևեք մեզ սոցիալական ցանցերում և բաժանորդագրվեք մեր նորություններին։