Գնի հաշվիչ












10


50


250


1000








- 16.67%





167,500/ամիս

523֏ - 1 աշխատակցի միջին գին/ամիս



=


1 - 50 աշխ․


1000֏


x 50 աշխ․




+


51 - 250 աշխ․


500֏


x 200 աշխ․




+


251 աշխ․


250֏


x 70 աշխ․














Ինչպես է այն աշխատում






cashbox


Համակարգը հասանելի է ամսական կամ տարեկան վճարով։ Գումարն ուղիղ համեմատական է ձեր աշխատակիցների թվին՝ որքան շատ աշխատակից ունեք, այնքան քիչ եք վճարում մեկ աշխատակցի համար։ Համակարգն առցանց է, չկա ծրագրի ձեռքբերման կամ թարմացումների ակտիվացման լրացուցիչ վճար։












Հաճախ տրվող հարցեր






Քանի՞ կազմակերպություն կարող է կցված լինել իմ հաշվին։


Օգտագործողի հաշվին կարող են կցվել անսահմանափակ թվով հիմնարկներ։ Հաշվապահական գրասենյակի աշխատակիցը կարող է գրանցել իր կողմից սպասարկվող հիմնարկները և յուրաքանչյուր հիմնարկի ներկայացուցչին հրավիրել միանալու համապատասխան միջավայրին։ Հրավիրված օգտագործողները կտեսնի միայն իրենց կցված հիմնարկները։




Տարեկան բաժանորդագրությունը փոխվու՞մ է աշխատակիցների քանակի աճի դեպքում։


Տարեկան բաժանորդագրության (ՏԲ) պայմանագրում ֆիքսվում է կնքելու պահին գործող աշխատանքային պայմանագրեր ունեցող աշխատակիցների քանակը, և տվյալ տարվա համար ամսական բաժանորդագրավճարը հաշվարկելու համար հիմք է ընդունվում այդ թիվը։ Այդ տարվա ընթացքում աշխատակիցների քանակի աճի դեպքում, ՏԲ֊ն չի փոփոխվի։




Ինչպե՞ս են դուրս գրվելու հաշիվները


Հիմնարկ ՓԲԸ-ն հաշիվները դուրս է գրելու հաջորդող ամսվա սկզբին՝ էլեկտրոնային եղանակով։ Հաշիվները դուրս են գրվելու այն իրավաբանական կամ ֆիզիկական անձի անունով, ում հետ կնքվել է Հիմնարկ Մարդիկ համակարգի օգտագործման պայմանագիրը։




Ի՞նչ հաճախականությամբ եք վճարում։


Հիմնարկը նշված հաշվի անունով ամեն ամիս դուրս կգրի Հիմնարկ Մարդիկ համակարգի հասանելիության հաշիվը։ Հաշվի արժեքը հաշվարկելիս չափման միավոր կլինի այդ օգտագործողին կցված հիմնարկների աշխատակիցների ընդհանուր թիվը։




Ի՞նչ կլինի եթե Free Trial-ից հետո օգտագործողը չի ակտիվացնում վճարովի փաթեթ


Free Trial-ից հետո վճարովի փաթեթի չակտիվացման դեպքում դուք կպահպանեք հասանելիությունը համակարգին, սակայն չեք կարողանա նոր տվյալներ ավելացնել կամ փոփոխել արդեն եղածները։




Ինչպե՞ս է հաշվարկվում աշխատակիցների քանակը դուրս գրվող ամսական հաշիվներում


Աշխատակիցների քանակը որոշվում է ձեր հաշվով գրանցված բոլոր հիմնարկներում այն աշխատակիցների քանակով, որոնք ամսվա վերջին օրվա դրությամբ ունեն գործող աշխատանքային պայմանագիր։




Քանի՞ օգտագործող կարող է միանալ համակարգին


Օգտագործողների քանակը անսահմանափակ է։




Արդյո՞ք կայքում ներկայացված գները ԱԱՀ-ո՞վ են։


Այո, կայքում նշված գները ներառում են ավելացված արժեքի հարկը։




Ի՞նչ առավելություն է տրամադրում տարեկան բաժանորդագրությունը։


Տարեկան բաժանորդագրության պայմանագիր կնքելով հաճախորդը պարտավորվում է օգտվել Հիմնարկ Մարդիկ համակարգից առաջիկա տարում և դրա դիմաց ստանում է զեղչ՝ 16.67% չափով (երկու ամսվա բաժանորդագրությունը տրամադրվում է անվճար):




Ինչպե՞ս է կազմակերպվում վճարման գործընթացը։


Յուրաքանչյուր կազմակերպության համար սահմանվում է վճարող։ Վճարող կարող է լինել թե՛ տվյալ հաշիվը գրանցած ֆիզիկական անձը, թե՛ իրավաբանական անձը։ Օգտագործողը իր կողմից սպասարկվող հիմնարկների մի մասի վճարումը կարող է կատարել իր հաշվից, իսկ մի քանի կազմակերպությունների համար որպես վճարող նշել հենց այդ կազմակերպությունները։





Որքա՞ն եմ վճարում մեկ աշխատակցի համար։


Մինչև 10 աշխատակից ունենալու դեպքում համակարգն անվճար է։ 10 մինչև 50 աշխատակցի դեպքում մեկ աշխատակցի համար 1000 դրամ։ 51 մինչև 250 աշխատակցի դեպքում մեկ աշխատակցի համար վճարում եք 500 դրամ։ Եվ 250֊ից ավել յուրաքանչյուր աշխատակցի համար վճարում եք 250 դրամ։ Մեր հաշվիչի օգնությամբ կարող եք հաշվել, որքան կարժենա ձեր հիմնարկի համար բաժանորդագրությունը։




Ի՞նչ կլինի տարեկան բաժանորդագրությունը խզելու դեպքում։


Տարեկան բաժանորդագրության պայմանագրի խզման դեպքում օգտագործված ամիսների համար կկիրառվի ամսական բաժանորդագրավճար՝ ամեն ամսվա համար հաշվարկելով փաստացի աշխատած աշխատակիցների քանակը: Վերահաշվարկի արդյունքում առաջացած պարտքը ենթակա է մարման պայմանագիրը խզելուց 5 oրվա ընթացքում։




Ինչպե՞ս է հաշվարկվում ամսական բաժանորդագրությունը։


Ամսական հաշվի արժեքը հաշվարկվելու է տվյալ ամսվա ընթացքում տվյալ ընկերությունում ակտիվ աշխատանքային պայմանագրեր ունեցած աշխատակիցների քանակով։




Որքա՞ն արժի համակարգը։


Համակարգը հասանելի է ամսական վճարով, ուղիղ համեմատական է ձեր աշխատակիցների թվին։ Չկա ծրագրի ձեռքբերման կամ թարմացումների ակտիվացման լրացուցիչ վճար։